Ավստրալական Cobham Aviation ավիաընկերությանը պատկանող օդանավը հարկադրված վայրէջք է կատարել Փերթ քաղաքի օդանավակայանում այն բանից հետո, երբ հրդեհ է բռնկվել շարժիչներից մեկում: Այս մասին հայտնել են տեղի իշխանությունները:

British Aerospace-146 օդանավը, որում եղել է 96 ուղեւոր, Փերթից ուղեւորվում էր Բարոու կղզի: Թռիչքից քիչ անց շարժիչներից մեկը սկսել է այրվել: Օդաչուն հանգցրել է կրակը եւ օդանավը վերադարձել է Փերթի օդանավակայան:

Ուղեւորներից եւ անձնակազմի անդամներից ոչ մեկը չի տուժել:

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Airbus А-320 օդանավը հարկադրված վայրէջք է կատարել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ շարժիչներից մեկում առկա անսարքության պատճառով: