Վերջին տարիներին Ռուսաստան է այցելել ԱՊՀ բնակչության երրորդ մասը, տեղեկացրել է ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին:

«Վերջին 4 տարիներին երկրի տարածք մուտք գործած օտարերկրյա քաղաքացիների թիվն աճել է գրեթե 40 տոկոսով: Մեզ մոտ է եղել ԱՊՀ բնակչության երրորդ մասը, եւ դրա տնտեսապես ակտիվ մասի երկու երրորդը»,- ասել է Ռոմոդանովսկին:

Նա տեղեկացրել է, որ երկրի տարածք մուտք գործած բոլոր օտարերկրացիների վերաբերյալ գործերը պահպանվում են էլեկտրոնային տեսքով, հաղորդում է Ռոսբալտը:

Միայն նախորդ տարվա ընթացքում Ռուսաստան է այցելել գրեթե 17,7 մլն մարդ: Մուտքի ստրուկտուրան գործնականում չի փոխվել. նրանց երեք քառորդը ԱՊՀ քաղաքացիներ են, եւս ավելի քան 13 տոկոսը` Եվրամիության:

Միգրացիոն ծառայության տվյալներով, ներկայումս Ռուսաստանում է գտնվում 10,9 մլն օտարերկրյա քաղաքացի: Նրանց այցելության նպատակները տարբեր են` կրթություն, զբոսաշրջություն, մասնավոր այցեր:

ՌԴ միգրացիոն ծառայություն. Երկրում այս պահին 3,7 մլն անօրինական ներգաղթյալներ կան

Ռուսաստանն հեռավար կարգով արգելել է 800 հազար ներգաղթյալների մուտքը երկիր