Գալուստ Սահակյանի գլխավորությամբ Հայաստանը հանդուրժողական խորհրդարան կունենա: Այս մասին այսօր` ապրիլի 29-ին լրագրողներին հայտնել է ԱԺ փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:

Նա նշել է, որ առողջ մրցակցությունը անհրաժեշտ է համարում եւ հարգանքով է վերաբերվում Սահակյանի մրցակցին` Հայ ազգային կոնգրեսի անդամ Հրանտ Բագրատյանին:

«Խորը հարգանք եմ տածում ընդդիմության թեկնածու պարոն Բագրատյանի նկատմամբ, ով մեծ ներդրում է ունեցել մեր պետականության կայացման գործին, եւ կարծում եմ` դեռ կունենա: Բայց դուք նաեւ մեր կուսակցության դիրքորոշումը գիտեք: Կարծում եմ` այն թեկնածուի գլխավորությամբ, որի հաղթանակն ակնկալելի է, հանդուրժողական, ուրիշի կարծիքին հարգանքով վերաբերվող  խորհրդարան կստանանք: Հենց այդպիսին էլ պետք է լինի խորհրդարանը` չէ՞ որ այն բազմակարծության ամբիոն է: Խորհրդարանի ղեկավարությունը պետք է հանդուրժողական լինի»,- հայտարարել է Շարմազանովը:

Քվեարկությունը արդյունքները այսօր ժամը 14:30-ին կհրապարակվեն: