Հայաստանում 2010 թ. հունվարի 1-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է անձնական ունեցվածքի գողության 903 դեպք, բացահայտվել է 558-ը։ Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 34 դեպք։ Նույն ժամանակահատվածում արձանագրվել է բնակարանային գողության 485 դեպք, բացահայտվել է 247-ը։ Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 25 դեպք։

2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է անձնական ունեցվածքի գողության 1279 դեպք, բացահայտվել է 803-ը։ Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 36 դեպք: Բնակարանային գողության 439 դեպքից բացահայտվել է 188-ը։ Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 40 դեպք։