Մոսկվայում ոստիկանները ձերբակալվել են Տաջիկստանի քաղաքացու, որը ստամոքսում տեղափոխում էր ավելի քան 700 գրամ հերոին:

«Դուշանբեի  35-ամյա բնակիչը պատմել է, որ Տաջիկստանում  ծանոթացել է մի խումբ մարդկանց հետ, որոնք իրեն առաջարկել են 5 հազար դոլարի դիմաց Մոսկվա թմրանյութ տեղափոխել օդանավով», - փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայությունը:

Տաջիկը համաձայնել է, եւ նրան թմրանյութի մի քանի փաթեթ են հանձնել, որը  կուլ է տվել, այնուհետեւ  թռել Մոսկվա: Ըստ արտասահմանցու՝ ինքը հերոինը պետք է հանձներ մայրաքաղաքի հանցախմբի մյուս անդամներին: Վայրէջք կատարելուց հետո  նրան ձերբակալել էին:

«Կասկածյալի տեղափոխած հերոինի զանգվածը 740 գրամ էր», - հայտնել են Մոսկվայի ոստիկանությունում:

Ձերբակալվածի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Նրան սպառնում է 10-20 տարվա ազատազրկում: Տղամարդն ընդունել է  մեղքը, նա կալանավորված է: