Հայաստանի ԿԳՆ-ն 2014/2015 ուսումնական տարվա համար ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնի շուրջ 379 տեղ ասպիրանտական կրթական ծրագրով ուսումնառությունը կազմակերպելու նպատակով: Այդ տեղերից 239-ը կլինի առանց տարկետման իրավունքի, 140-ը՝ տարկետման իրավունքով:

Բացի այդ, 95 տեղ նախատեսվում է օրդինատուրայի կրթական ծրագրով, 14 տեղ դոկտորանտուրայի կրթական ծրագրով:

Ասպիրանտուրայի տեղերից՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձեւով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ հատկացվում է 140 տեղ՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով, նպաստի ձեւով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ՝ 239 տեղ, պետական կրթաթոշակով, նպաստի ձեւով ուսման վճարի փոխհատուցմամբ, միջպետական համաձայնագրերով` 24 տեղ:

Օրդինատուրայի ընդունելության համար՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձեւով ուսման վճարի փոխհատուցմամբ հատկացվում է 95 տեղ, դոկտորանտուրա ընդունելության համար ՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձեւով ուսման վճարի փոխհատուցմամբ 14 տեղ:

Ասպիրանտուրայի համար հայտեր են ներկայացրել ՀՀ նախագահի աշխատակազմը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարությունը, Գիտությունների ազգային ակադեմիան, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ ՊՈԱԿ-ը եւ այլ հաստատություններ: