ԱՄՆ-ում հայտնի են դարձել 414 միլիոն դոլար ջեքփոթով Mega Millions վիճակախաղի առաջին հաղթողները, որի առաջին խաղարկությունը տեղի էր ունեցել մարտի 18-ին: 

Երջանիկները Ֆլորիդա նահանգից 35-ամյա Ռեյմոնդ Մոյերը եւ Ռոբին Կոլիերն են: Նրանք վիճակախաղի տոմսը ձեռք էին բերել Մերիթ Այլընդ թերակղզու սուպերմարկետներից մեկում, որի տերն արդեն ստացել է 100 հազար դոլար, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հաղթողները կստանան ջեքփոթի միայն կեսը, եւս մեկը շահել են Մերիլենդ նահանգում, սակայն երջանիկը  դեռ չի հայտնվել:

Հաղթողները ցանկացել են գումարը միանգամից վերցնել, այն կազմում է 115,5 միլիոն դոլար:

Ամերիկյան վիճակախաղի պատմության մեջ ռեկորդային 656 միլիոն դոլար ջեքփոթը խաղարկվել էր 2012 թ. մարտին: Այն ժամանակ հաղթել էր երեք մարդ, շահումը բաժանել էին երեքի միջեւ: