2014-15 ուստարում Կառավարությունը պետպատվերի շրջանակում ասպիրանտական առկա ուսուցման 140 տեղ կհատկացնի:  Այս մասին Գործադիրի ապրիլի 30-ի նիստում հայտարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:  Ասպիրանտական հեռակա ուսուցման տեղերի թիվը կլինի 239: Դոկտորանտուրայի պետպատվեր տեղերի թիվը կլինի 14:

Բակալավրում անվճար տեղերի թիվը կկազմի 2123, որոնցից 1582-ը՝ ԿԳՆ-ի  ենթակայության բուհերում (Մասնավորապես, ԵՊՀ՝ 341, ՀՊՃՀ՝ 262): Ուսման վարձի մասնակի փոխհատուցում կստանա 19 հազար ուսանող:

Մագիստրոսական տեղերը  1715-ն են, որոնցից 1458 -ը՝ պետական բուհերում  (388՝  ԵՊՀ, 246՝ ՀՊՃՀ):