Թուրքիայի հարավ-աեւմուտքում գտնվող Իզմիր նահանգնում Ռիխտերի սանդղակով 4,9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Ստորգետնյա ցնցումների օջախը 8 կմ խորության վրա է գտնվել:
Համաձայն Բոգազիչի համալսարանի Կանդիլլի դիտարանի եւ Թուրքիայի սեյսմիկ հետազոտությունների ինստիտուտի տվյալների, ցնցումները տեղական ժամանակով ժամը 07:00-ին են գրանցվել: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրաշարժը բնակչության շրջանում խուճապի առաջացման պատճառ է դարձել:
Նախնական տվյալներով, զոհեր եւ ավերածություններ չկան:
Ինչպես հաղորդել ենք, ապրիլի 30-ին 4,8 մագնիտուդով եւս մեկ երկրաշարժ է գրանցվել Հունաստանում: Ցնցումների էպիկենտրոնը Էգեյան ծովի կենտրոնական հատվածում է եղել, սակայն ալիքները մինչեւ մայրաքաղաք են հասել: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ այստեղ եւս չեն ստացվել:



























