Հայաստանի կոմունիստները վաղը մայիսմեկյան եվրասիական երթ կանցկացնեն Երեւանի կենտրոնում ՝ նվիրված Աշխատավորների միջազգային օրվան:
Այս մասին ապրիլի 30-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը:
Ըստ նրա՝ այս տարի հատկապես շեշտը դրվում է հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների աջակցության վրա, որը նախաձեռնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հենց այդ պատճառով ժ. 12.00-ին Սարյանի պուրակից մեկնարկող հանդիսավոր երթը Մաշտոցի պողոտայով կշարժվի դեպի ՌԴ դեսպանատուն, որտեղ մասնակիցները սատարում կհայտնեն եվրասիական ինտեգրմանը եւ ուկրաինական հարցում որդեգրած քաղաքականությանը: Հետո կոմունիստները Կիրովի անվան մանկական զբոսայգում մանկական տոնական միջոցառումներ կկազմակերպեն:
Միաժամանակ Սարգսյանը գանգատվել է, որ թեեւ Մայիսի 1-ը Հայաստանում ոչ աշխատանքային օր է, այնուամենայնիվ պետական մակարդակով պատշաճ կերպով չի նշվում:




























