Թբիլիսիում ձերբակալվել է Իրաքի 1993թ. ծնված քաղաքացի, որը մեղադրվում է 15-ամյա դեռահասի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ:

Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի՝ քննությունը պարզել է, որ ձերբակալվածը խաբեությամբ տղային տարել է իր վարձակալած բնակարան եւ ուժի գործադրմամբ սեռական հարաբերություն ունեցել, ինչից հետո փախել է: Ավելի ուշ տուժողը դիմել է ոստիկանություն:

Օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում մեղադրյալը ժամեր անց ձերբակալվել է:

Ավելի ուշ եւս երկու իրաքցի է ձերբակալվել, հայտնում է «Գռուզիա Online»-ը՝ վկայակոչելով  Վրաստանի ՆԳՆ-ի մամուլի ծառայությունը:

Փաստի առթիվ կատարվում է քննություն: