Արձակագիր Լեւոն Խեչոյանին մահարձան կկանգնեցնեն: Գործադիրի համապատասխան որոշումն ընդունվել է ապրիլի 30-ի նիստում: Գրողը վախճանվել էր հունվարի 8-ին՝ 59 տարեկան հասակում:
Նրա պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Խնկի ծառեր» վերնագրով, լույս էր տեսել 1991-ին։
2000թ. այդ ժողովածուն հրատարակվել էր ուկրաիներենով: Լեւոն Խեչոյանի պատմվածքները թարգմանվել են ուկրաիներեն, անգլերեն, իսպաներեն, գերմաներեն: 2001թ. Բեռլինում գերմաներենով լույս էր տեսել 103 գրողների ստեղծագործությունների «EuropaExpress» ժողովածուն, որում ներառվել էր նաեւ Խեչոյանի էսսեն:




























