ՀՀ կառավարությունը սփյուռքահայ դպրոցականներին շուրջ 50 հազար գիրք կտրամադրի: Որոշման նախագիծը կառավարության ապրիլի 30-ի նիստին է ներկայացրել սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նրա խոսքով, դրանք դասագրքեր եւ մեթոդական ձեռնարկներ կլինեն:
Նշենք, որ 2011թ. Սիրիայում իրադրության լարման հետեւանքով Հայաստան են ժամանել հազարավոր փախստականներ: Նրանց Սիրիայում գործող ծրագրերին համապատասխան` արաբերեն լեզվով ուսում ստանալու հնարավորություն է ընձեռնվել: Այդ նպատակով համապատասխան կրթական գրականություն, ինչպես նաեւ արաբերենի իմացությամբ մանկավարժներ են պատրաստվել:




























