ՏՏ ընկերությունների միությունը (UITE) Հայաստանի եւ Ղարաբաղի դպրոցներին ու բուհերին 60 ուսումնական ռոբոտ կտրամադրի: Ապրիլի 30-ի նիստին ՀՀ կառավարությունը հաստատել է ստացող դպրոցների եւ բուհերի ցանկը:

Ուսումնական հաստատություններին յուրաքանչյուրը 504 հազար դրամ արժողությամբ 60 ուսումնական ռոբոտներ կտրամադրվեն: Երեւանում ստացողների թվում են 4 դպրոցներ, ինչպես նաեւ Հայաստանի պետական մանկավարժական եւ ճարտարագիտական համալսարանները: Եւս մեկ ռոբոտ «Ինսթիգեյթ» ընկերության (UITE-ի անդամ) ուսումնական կենտրոնին կտրամադրվի:

Մարզերում ռոբոտները միջնակարգ դպրոցների եւ մանկական բարեգործական կազմակերպությունների միջեւ կբաշխվեն: Եւս 7 ռոբոտ Լեռնային Ղարաբաղ կուղարկվի (Ստեփանակերտ, Շուշի, ինչպես նաեւ Ճարտար եւ Վանք գյուղեր):