Սոցցանցերի նախարարի «պաշտոնը» շատ պատվավոր է հնչում: Գործադիրի ապրիլի 30-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով նախարարության առջեւ «Դե!մ եմ»-ի երեկվա հանրահավաքը:

«Դե ինչ, շատ պատվավոր առաջարկ է: Այդ դեպքում դեմ չեմ լինի իմ վարչությունների պետերի պաշտոնում տեսնել Բիլ Գեյթսին ու Մարկ Ցուկերբերգին: Իսկ եթե լուրջ, ապա ՏՏ ոլորտի մասնագետների նման մարդկանցից դա կարելի է միայն կատակով ընկալել: Որովհետեւ նրանք իրենք աշխատում են վիրտուալ միջավայրում, ստեղծում են այն եւ գտնվում են դրանում: Եվ բողոքական այդ շարժումը նախաձեռնել են հենց «Facebook»-ի հնարավորությունների շնորհիվ: Եթե իրենք օգտագործում են սոցցանցերը, ինչո՞ւ ես էլ չօգտագործեմ», - ասել է Աշոտյանը: