80-ամյա Ռուան Թանը, ով ապրում է Չինաստանի արեւելքում գտնվող Հանչժոու քաղաքում օրական ութ ժամ տրամադրում է ճանճեր սպանելուն: Նա սրանով զբաղվում է արդեն 14 տարի շարունակ:
Սեփական գնահատականների համաձայն՝ ինքը կարող է օրական 1000 միջատ ոչնչացնել: Երբեմն հսկում է աղբամանի մոտ, որպեսզի համոզվի՝ ոչ մի միջատ ողջ չի մնացել:
Կինն այս տարիօրինակ հոբբին ձեռք է բերել թոշակի անցնելուց հետո: Այժմ չինական լրատվամիջոցները գովաբանում են նրա նվիրվածությունը:
«Թոշակի անցնելուց հետո չգիտեի մեծ քանակությամբ ժամանակն ինչի վրա ծախսել: Մտածում էի, ինչով կարող եմ օգտակար լինել շրջապատին նույնիսկ թոշակի անցնելուց հետո: Այնժամ նկատեցի, որ ամռանը մեծ քանակությամբ միջատները խանգարում են մարդկանց: Որոշեցի, որ միջատներին ոչնչացնելը կարող է օգտակար լինել ու այդ պահից ի վեր զբաղվում եմ դրանով ամեն օր»,- թոշակառու խոսքերը մեջբերում է «Mail Online»-ը:




























