Մեր մոլորակի ամենաարագաշարժ կենդանին է ճանաչվել Հարավային Քալիֆորնիայում բնակվող այս փոքրիկ տիզը:
Այս վայրի, սարդանման կենդանին մեկ վայրկյանի ընթացքում սեփական մարմնի երկարությունից 322 անգամ շատ տարածություն է կտրում: Եթե մարդը նման արդյունավետությամբ վազել կարողանար, ապա համարժեք արագությունը ժամում 2000 կմ էր կազմելու:
Շուրջ 100 տարի առաջ հայտնաբերված եւ գիտնականներից կողմից Paratarsotomusmacropalpis անունը ստացած այս տիզը ամայի տարածքներում է ապրում, դրա համար էլ մինչ այժմ վատ է ուսումնասիրվել:
Հիշյալ ռեկորդը մինչ այժմ ավստրալական վագրանման բզեզին էր պատկանում, որ մեկ վայրկյանի ընթացքում սեփական մարմնի երկարությունից 171 անգամ շատ տարածություն է կտրում: Իսկ մինչ այդ էլ ամենարագավազը հեպարդն էր, որ նույն` մեկ վայրկյանում իր մարմնի երկարությունից արդեն 16 անգամ շատ տարածություն է կտրում, արագության դասական նկարագրմամբ` ժամում 96 կմ:
Գիտնականները հուսով են, որ Paratarsotomusmacropalpis-ի շարժման դինամիկայի ուսումնասիրությունը պետք կգա ժամանակակից արագաշարժ մեխանիզների ստեղծման գործում, հաղորդում է EUROSMI-ն:



























