Մերձմոսկվայում թեթեւշարժիչային օդանավ է վթարի ենթարկվել: Մոսկվայի մարզի ԱԻՆ ԳՎ-ից հայտնել են, որ օդանավում երկու մարդ է եղել, մեկը զոհվել է, մյուսը՝ տուժել:
«Օդանավը վթարի է ենթարկվել Մոսկվայի մարզի Սերգիեւ-Պոսադում: Օդանավում գտնվել են օդաչուն եւ մեկ ուղեւոր: Ուղեւորը տեղում մահացել է: Օդաչուն վիրավոր է, նրա վիճակի մասին տեղեկությունները ճշտվում են», -ասել են ԱԻՆ ԳՎ-ում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























