Оպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական նոր ղեկավար Անդրանիկ Արզումանյանի ընտրությունը կայացել է առանց խախտումների։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։
«Դուք բոլորդ հետեւել եք ընտրություններին: Ասելով չի, ամեն ինչը օրինականության սահմաններում ա արվել: Էդ ո՞ւմ հետաքրքրությունն ա էսօր, որ օպերային թատրոնը չաշխատի, ո՞վ ա ուզում»,- ասաց նա:
Նախարարը նաեւ նշեց, որ հասարակությանը ձեռնտու է, երբ խնդիրներ են լինում, հենց որ խնդիրները սկսում են լուծվել, սկսում են խոսել: «Համարում եմ, որ մեր թատրոնի տնօրենի ընտրությունները լրիվ թափանցիկ էին, ես ձեզ հետ համամիտ չեմ: Հենց հանձնաժողովը բացում է փաթեթները, մենք հրապարակում ենք նյութերը, շատ պարզ ձեւ ա, ի՞նչն ա էստեղ զարմանք առաջացնում»,- վրդովվել է Հասմիկ Պողոսյանը:




























