Պուերտո Ռիկոյում բյուջետային խնայողությունների նկատառումներով 100 դպրոց կփակվի։ Որոշման պատճառը ֆինանսական ճգնաժամն է։
Նահանգապետ Ալեխանդրո Գարսիա Պադիլիան հայտարարել է, որ կրթության ոլորտի վերակազմակերպումը հնարավորություն կտա խնայել 90 միլիոն դոլար: Ըստ Պադիլիայի` մարդկանց անհրաժեշտ է հասկանալ կղզում ժողովրդագրական իրավիճակի նոր իրականությունը, երբ բնակիչներն ԱՄՆ են մեկնում աշխատանք փնտրելու, իսկ տեղում մնացող բնակչությունը ծերանում է, փոխանցում է «Ռոսբալտը»` վկայակոչելով Telesur հեռուստաալիքը:
Վերջին 10 տարիներին Պուերտո Ռիկոյի պետական պարտքն աճել է երկու անգամ եւ հասել 65 միլիարդ դոլարի, որը համապատասխանում է այդ երկրի 93% ՀՆԱ-ին: գործազրկության մակարդակը 2013թ. հոկտեմբերին կազմել էր 15%:




























