Գանայից ներգաղթածների որդին՝  17-ամյա բարձրդասարանցի Քվազի Էնինը՝ Շիրլի քաղաքից, միանգամից ընդունվել է ամերիկյան էլիտար ութ բուհեր։ Դիմորդին ընդունելու պատրաստակամություն են հայտնել Յելի, Հարվարդի, Կոլումբիայի, Կոռնելի, Փենսիլվանիայի եւ Փրիսթոնի համալսարանները, Բրաունի համալսարանը եւ Դարմութի քոլեջը

Հաղորդվում է, որ պատանու ակադեմիական բարձր առաջադիմությունը եւ լայն մտահորիզոնը, ինչպես նաեւ նրա անսովոր կենսագրությունը  բուհերի  բարեհաճ վերաբերմունքին են արժանացել: Եվս մեկ նպաստող գործոն` Էնինի պատկանելությունը արական սեռին. հիմնական հայտերը ստացվում են աղջիկներից:

Պատանին որոշել է սովորել Յելի համալսարանում, որի շրջանավարտն են եղել ԱՄՆ-ի հինգ նախագահները, շատ գիտնականներ, մշակույթի գործիչներ, գործարարներ:  Էնինն իր ընտրությունը  բացատրել է նրանով, որ Յելի համալսարանում երաժշտության լավ դասեր կան եւ հաճելի միջավայր: Բացի այդ, այնտեղ իրեն առաջարկել են ամենաբարձր կրթաթոշակը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: