Մայիսի 1-ից Ուկրաինայի բնակչության համար գազի սակագինը կաճի մոտավորապես 40 տոկոսով: Այսպիսին է Ուկրաինայի կառավարության որոշումը, որը պայմանավորված է Արժույթի միջազգային հիմնադրամի պահանջով՝ կապված գազի գները տնտեսապես հիմնավորված մակարդակի բերելու հետ:
Կառավարությունը հույս ունի այդ մակարդակին հասնել առաջիկա երեք տարվա ընթացքում, փուլ առ փուլ բարձրացնելով գազի գինը: Այն կաճի տարեկան մեկ անգամ՝ 2015-ի մայիսի 1-ին այն կաճի եւս 40 տոկոսով, իսկ 2016-ի եւ 2017-ի մայիսի 1-ին՝ 20-ական տոկոսով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նշենք, որ Ուկրաինայի ազգային հանձնաժողովը, որը կարգավորում է էներգետիկայի ոլորտը, որոշել է բարձրացնել գազի գինը բնակչության համար: Այդ որոշումը հրապարակվել է ապրիլի 3-ին:




























