Օտար լեզուներ օգտագործող մարդիկ հակված են բարոյական սկզբունքների հիմքով որոշումների կայացմանը , եզրակացրել են ամերիկացի գիտնականները՝ ԱՄՆ-ում, Իսպանիայում, Կորեայում, Ֆրանսիայում եւ Իսրայելում ապրող օտարերկրացիների եւ այդ երկրների լեզուներով խոսողների հետ զրույցներ անցկացնելուց հետո:
Ըստ գիտնականների՝ այդ մարդիկ հակված են համընդհանուր բարեկեցության հայեցակարգի վրա հիմնված որոշումների կայացմանը: Միաժամանակ, իրենց երկրում որոշակի ընտրության առաջ կանգնելիս նրանք առաջին հերթին անձնական շահերն են հաշվի առնում, հայտնում է Gazeta.ru-ն:
Ուսումնասիրողները պնդում են, որ նման օրինաչափությունը ցույց է տալիս ՄԱԿ-ի նման կառույցների առկայության անհրաժեշտությունը:




























