Աղջիկները, որոնց բարկացնելու համար գեր են անվանում, արդյունքում իրոք գիրանում են, կարծում են ամերիկացի գիտնականները:

Մասնավորապես սա վերաբերում է այն աղջիկներինմ որոնց գեր են անվանում 10 - 15 տարեկան հասակում: Գիտնականներին հաջողվել է օրինաչափություն գտնել, որի համաձայն այդ աղջիկները  19 տարեկանում արդեն ավելորդ քաշի խնդիր են ունենում:

Ըստ գիտնականների՝ այստեղ մեծ դեր ունի հոգեբանական գործոնը, փոխանցում է  Gazeta.ru-ն:

Մասնավորապես, քաշի ավելացումը բացատրվում է կորտիզոլ հորմոնի գործունեությամբ, որը օրգանիզմի ածխաջրածնային նյութափոխանակության կարգավորիչն է, նաեւ մասնակցում է սթրեսային արձագանքի զարգացմանը: