Այսօր` մայիսի 5-ին Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) իր նիստում Ազգային ժողովի նոր պատգամավոր է գրանցելու «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակից Գագիկ Բաղդասարյանին:

Հիշեցնենք, որ Գ. Բաղդասարյանը փոխարինելու է ՕԵԿ ցուցակով ընտրված պատգամավոր Ստեփան Ասլանյանին, ով ապրիլի 27-ին ՕԵԿ քաղխորհրդի որոշմամբ վայր է դրել մանդատը այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: ՕԵԿ-ում չեն մանրամասնել, թե ինչ այլ աշխատանքի է անցնելու Ստեփան Ասլանյանը: