Կալիֆորնիա նահանգի Գլենդեյլ քաղաքում, որի բնակչության մեկ երրորդից ավել մասը հայեր են կազմում, ուժեղ շոգեր են սկսվել: Այդ առթիվ քաղաքային իշխանությունները տարեց բնակիչներին խորհուրդ են տալիս չորս հովացման կենտրոններից մեկն այցելել` բարձր ջերմաստիճանին դիմանալու համար: Այս մասին գրում է «Glendale News-Press» պարբերականը:
Հիշյալ կենտրոններում այցելուներին խաղեր, հեռուստացույց եւ սառցե ջրեր են սպասում: Դրանք կարող են նշանակալիորեն թեթեւացնել բնակիչների վիճակը` եղանակի կանխատեսումներով ակնկալվող գրեթե 40 աստիճան ջերմությամբ շոգերին ընդառաջ: Իշխանությունները բնակիչներին խորհուրդ են տալիս նաեւ առավոտյան ժամը 10-ից մինչ ցերեկը ժամը 3-ը տանը մնալ, շատ ջուր խմել եւ նվազեցնել ֆիզիկական ակտիվությունը: Գլխապտույտի, թուլության, գլխացավերի, սրտի արագ աշխատանքի, մկանային ցավերի եւ ուժեղ ծարավի պարագայում անհապաղ բժշկին դիմելու հանձնարարական է իջեցվել, քանի որ դրանք կարող են ջրազրկման նշան լինել:



























