Առնետներն ու մկները տղամարդկանց ներկայությամբ  առավել մեծ սթրեսի են ենթարկվում, քան՝ կանանց, գրում է The New York Times-ը:

Կրծողների օրգանիզմում, որոնց սենյակում մենակ են թողել տղամարդու հետ կամ ցույց են տվել տղամարդու հագից հանած շապիկը,  սթրեսի մակարդակի համար պատասխանատու կորտիկոստերոն հորմոնի ժայթքում է տեղի ունեցել:

Կանանց ներկայությամբ նման արձագանք չի դիտվել,  փոխանցում է Gazeta.ru-ն:

Ըստ ուսումնասիրության հեղինակ, Մաքգիլի համալսարանի հոգեբան Ջեֆրի Մոջիլի՝  եթե գիտաշխատողի սեռն ազդում է ուսումնասիրվող նախագծի արդյունքի վրա, ապա դա կարող է դիտվել որպես աղավաղող գործոն: Որպես «իդեալական լուծում» մասնագետն առաջարկում է տղամարդ ուսումնասիրողներին փորձից  30-60  րոպե առաջ մենակ թողնել կրծողների հետ: