Նիկոսիա-Անկարա չվերթի օդանավի ուղեւորը սպառնացել է պայթեցնել օդանավը:

Նշվում է, որ տղամարդը պահանջել է վայրէջք կատարել Ստամբուլում:

55-ամյա ուղեւորը փակվել է զուգարանում եւ սպառնացել պայթեցնել օդանավը, եթե այն չփոխի կուրսը եւ վայրէջք չկատարի Ստամբուլի օդանավակայանում: Տղամարդը նշել է, որ ցանկանում է մասնակցել Ստամբուլում տեղի ունեցող մայիսմեկյան ցույցին, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Hurriyet Daily News-ը:

Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել Անկարայի օդանավակայանում. Ներկայումս ուղեւորը ձերբակալված է: