Ռուսական ռուբլիի փոխարժեքի անկումը ВТБ Հայաստան բանկի պորտֆելի վրա չի անդրադառնա: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է բանկի գլխավոր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Յուրի Գուսեւը: Պատճառը, նրա մեկնաբանմամբ, այն է, որ բանկի պորտֆելը հիմնականում ԱՄՆ դոլարով եւ հայկական դրամով է դենոմինացված:
«Թե փոխարժեքն ինչպես կանդրադառնա Ռուսաստանից ֆիզիկական անձանց կողմից իրականացվող ռուբլիով տրանսֆերներին, բնականաբար, մեզ հետ կապ չունի եւ չի կարող մեր ցուցանիշներին անդրադառնալ: Բայց դոլարային արտահայտմամբ այդ տրանսֆերները շատ չեն նվազի, քանի որ պարզապես կսկսեն ավելի շատ ուղարկել»,- հավելել է Գուսեւը:
Նշենք, որ եթե մեկ տարի առաջ ռուսական արժույթի` ԱՄՆ դոլարի նկատմամբ փոխարժեքը 31 ռուբլի էր կազմում, ապա այժմ այն արդեն 35,7 ռուբլի է:
ВТБ Հայաստան ՓԲԸ-ն ռուսական ВТБ Բանկ ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունն է:



























