Հայ գյուղատնտեսները պետք է իրենց սեփական սոյան աճեցնեն: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Սոյայի ռուսաստանյան միության նախագահ, պրոֆեսոր Անատոլի Ուստյուժանինը:«Մի քանի տարի առաջ միջազգային «Prograin» ընկերությունը Հայաստանում սոյայի աճեցման փորձեր անցկացրեց ու եզրակացրեցմ որ ռեսուրսները թույլ են տալիս սոյայի բարձր բերք ստանալ:

Այնպես որ Հայաստանում գյուղատնտեսները պետք է սեփական սոյան աճեցնեն»,- նշել է Ուստյուժանինը:Այն հարցին, թե Միացյալ տնտեսական միջավայր մուտք գործելուց հետո Հայաստանը կարող է սոյան Ռուսաստանից ներկրել, Ուստյուժանինը նշել է, որ հավանաբար, ոչ, քանի որ Ռուսաստանն ինքը մինչեւ 2020թ.-ը եւ անգամ դրանից հետո սոյան ներկրելու է:Բանն այն է, որ Ռուսաստանում սոյայի արտադրությունը վերջին 10 տարում 5 անգամ ավելացել է՝ 2մլն տոննաա, նախատեսվում է 2020թ-ին հասցնել 7 մլն տոննայի, իսկ պահանջարկը կազմում է 15 մլն տոննա:«Բացի այդ, սոյան նույնպես բնական ռիսկերի է ենթակա, որոնք ազդում են բերքատվության վրա ողջ երկրում: 2013թ.-ին Հեռավոր Արեւելքում խոշոր ջրհեղեղի հետեւանքով սոյայի արտադրությունը 450 հազար տոննայով կրճատվեց»,- նշել է Ուստյուժանինը:

Հաշվի առնելով նշվածը՝ հայրենական արտադրությունը թույլ կտա ավելի հուսալի հիմք ստեղծել գյուղատնտեսական արդյուբերության համար, հավելել է փորձագետը:Նշենք, որ Հայաստանում սոյա չի մշավում, իսկ Ղարաբաղում սկսել են աճեցնել նախորդ տարվանից: 2012թ.-ին Հայաստանը ներկրել է մոտ 12.8 հազար տոննա սոյա, իսկ 2013թ.-ին՝ 13.4 հազար տոննա: