Իրաքում ապրիլի ընթացքում գրոհայինների հարձակումների զոհ է դարձել 1009 մարդ։ Երկրի ՆԳՆ, ՊՆ  եւ առողջապահության նախարարության տվյալով՝ նրանցից 881-ը խաղաղ բնակիչներ էին։

Հաղորդագրությունում նշվում է, որ սպանվել են ոստիկանության 52 աշխատակից եւ 76 զինծառայող։ 1375 իրաքցի վիրավորվել է, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

ՄԱԿ-ը նաեւ զեկույց է հրապարակել ԱՄՆ-ի զորքերի հեռանալուց հետո Իրաքում բռնության զոհերի թվի մասին։ Ըստ զեկույցի՝ զոհվել է 750 մարդ։ Սակայն այստեղ ներառված չէ Սիրիային սահմանակից Անբար նահանգի զոհերի մասին տեղեկությունը, որտեղ Իրաաքի ուժային կառույցները մարտեր են վարում ընդդեմ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետության»։