Ադրբեջանում փախստականների ընտանիքը փորձել է, ոտքից գլուխ բենզինով թաթախված, դեպի Իրան ճողոպրել:
Ինչպես haqqin.az կայքն է հայտնում, ընտանիքի անդամներին կանգնեցրել եւ ոստիկանական բաժին բերման են ենթարկել:
Ընտանիքի ղեկավար Իբադուլլա Հասանովի` ի նշան բողոքի ինքնահրկիզման փորձը կանխվել է ոստիկանության աշխատակիցների կողմից: Փախստականները նման քայլի են դիմել` ընտանիքի խնդիրների նկատմամբ իրազեկ մարմինների անտարբեր վերաբերմունքից դրդված: Այդուհանդերձ, ոստիկանությունից հաղորդում են, որ ընտանիքի խնդիրները լուծվել են, սակայն պատահածի կոնկրետ պատճառների մասին հարցերին ողջամիտ պատասխան չի տրվում:
Նշենք, որ Ադրբեջանի պետական մարմինների գործողությունների դեմ բողոքի պարբերական ակցիաները տարատեսակ բնույթ են կրում` սկսած ինքնահրկիզման փորձից մինչեւ զանգվածային հանրահավաքներ:



























