Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի մետրոյում երկու գնացքներ են բախվել. առնվազն 170 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:
Միջադեպը կայարաններից մեկից ոչ մեծ հեռավորության վրա է տեղի ունեցել: Բախման արդյունքում գնացքներից մեկն ընկել է ռելսերից: Ուղեւորները ստիպված են եղել ոտքով` երկաթգծի երկայնքով մինչեւ հաջորդ կայարան հասնել, հաղորդում է ՌԻԱ-Նովոստին:
Հիշեցնենք, որ մարտի 24-ին եւս մեկ մետրոյի գնացք էր ռելսերից ընկել Չիկագոյում եւ Օհարա միջազգային օդանավակայանի կառամատույցին մխրճվել: Տուժել էր 32 մարդ:




























