Միասնական քննություններն այս տարի կմեկնարկեն հունիսի 3-ին եւ կավարտվեն հունիսի 23-ին: Ըստ «Գնահատման եւ թեստավորման կենտրոնի» տարածած հայտարարությանը հունիսի 3-ին տեղի կունենան «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» եւ «Ընդհանուր պատմություն» առարկաների քննությունները:
Հունիսի 6-ին նշանակված է «հայոց լեզու եւ հայ գրականություն», հունիսի 10-ին՝ «Ֆիզիկա», հունիսի 13-ին՝ «օտար լեզու», իսկ հունիսի 17-ին՝ «Մաթեմատիկա» առարկանների քննությունները: «Հայոց պատմության» եւ «քիմիայի» միասնական քննությունները նշանակված են նույն օրը՝ հունիսի 20-ին: Միասնական վերջին քննությունը «ռուսերեն»-ից է՝ նշանակված հունիսի 23-ին:
Նշենք, որ կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանի որոշմամբ Երեւանում միասնական քննությունները կանցկացվեն ԵՊՀ-ում, ԵՊԲՀ-ում, ԵՊՏՀ-ում, թիվ 64, 170, 189, 190, 195 եւ 196 ավագ դպրոցներում եւ թիվ 177 հիմնական դպրոցում:



























