«Հայաստան` իմ երկիր, իմ մայր, իմ սեր» անվանումը կրող` գրեթե հարյուր տարի առաջ հայ ժողովրդի հանդեպ իրագործված աներեւակայելի հանցագործությունների մասին պատմող` Հայոց ցեղասպանության թեմայով նոր ֆիլմի հեղինակները «Indiegogo» կայքում կինոժապավենի արտադրության եւ թողարկման համար անհրաժեշտ միջոցների հավաքագրման արշավի մեկնարկն են ազդարարել: Այս մասին գրում է «Digital Journal» պարբերականը:
«Հայաստան` իմ երկիր, իմ մայր, իմ սեր» ֆիլմը 1915թ. թուրքական արշավի ժամանակ, որի արդյունքում ավելի քան 1,5 մլն անմեղ տղամարդ, կին ու երեխա է դաժանորեն սպանվել, Հայաստանում ապրող մտավորական մի ընտանիքի պատմությունն է ներկայացնում:
«Flawless Production» ընկերությունը, որ պատասխանատու է ֆիլմի ստեղծման համար, ճշմարտությունը ներկայացնելու եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու վճռականությամբ է լի: Ցեղասպանության մասին ճշմարտության վերհիշումն ու ընդունումը միակ միջոցն է, որի շնորհիվ հնարավոր է հետագայում կանխարգելել նմանատիպ հանցագործությունները: Հենց այդ պատճառով էլ խիստ կարեւոր է, որ մարդիկ իմանան այդ սարսափելի իրադարձությունների պատմությունը:



























