Այն զբոսաշրջիկների համար, որոնք ցանկանում են դուրս լինել բջջային ռոումինգի սահմաններից եւ առանց խոչընդոտների օգտվել համացանցից, ամենահարման երկիրը Շվեդիան է: Հենց այս երկիրն է Եվրոպայում առաջատարը հյուրանոցներում անվճար wi-fi-ի առկայության ցուցանիշով:
Այս առումով լավագույն շվեդական քաղաքը Մալմյեն է: Լավագույն տասնյակում են նաեւ ֆրանսիական Թուլուզը, թուրքական Ստամբուլը, իսպանական Սարագոսան եւ ռուսական Սանկտ Պետերբուրգը:
Բրիտանական հյուրանոցները վատագույնն են ճանաչվել անթել ինտերնետի ծառայություն տրամադրելու տեսանկյունից: Ամենաանբարենպաստ վիճակում հայտնվել է Մանչեսթերը, այնուհետեւ գալիս են Լիվերփուլը եւ Բիրմինգհեմը:
Վատագույն անթել ինտերնետ ունեցող հյուրանոցներ ունեցող քաղաքների 10-յակում են Բեռլինն ու եւս երեք գերմանական քաղաքներ՝ Քյոլնը, Մյունխենն ու Համբուրգը: Այդ տասնյակում են նաեւ շվեյցարական Լուգանոն եւ իտալական Միլանը, հաղորդում է nakonu-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը:




























