Այս քաղաքը բացառապես հարուստների համար էր նախատեսված: Բայց տեսեք` ինչ տեսք ունի:

Տեղացիներն այն «Մեռյալների քաղաք» են անվանում, չնայած քարտեզի վրա Բեյհայ անունով է նշված` Չինաստանի Գուանսի-Չժուան ինքավար շրջանի տարածքում: Գեղեցիկ մեգապոլիսն իր անվանումը մեկ շատ պարզ պատճառով է ստացել` այն ուրվական-քաղաք է:

Բեյհայում ավելի քան 100 շքեղ վիլլաներ կարելի է գտնել, որոնք բացարձակապես անբնակ են:

Քաղաքը Չինաստանի նորահայտ հարուստների դասի համար է կառուցվել: Ավելին` անշարժ գույքն անմիջապես գնվել է: Սակայն վեց տարի անց բնակելի տարածքները շարունակում են դատարկ մնալ:

Տանտերերը հուսով են, որ անշարժ գույքի գների աճն իրենց ձեռքբերումը շահավետ կդարձնի: Սակայն քաղաքը չափազանց հեռու է մյուսներից եւ ոչ ոք չի համարձակվում այնտեղ տեղափոխվել: