Իտալիայի Վիչենցեն քաղաքում ստեղծվել է աշխարհում գինու ամենաթանկ խցանը, որն արժե 40 հազար եվրո:

Labrenta ընկերությունը, որը գինու խցաններ է արտադրում արդեն 40 տարի, եւ Peroni & Parise-ի ոսկերիչները որոշել են ոսկուց եւ 569 ադամանդներից բաղկացած խցան թողարկել:

7,30 կարատ եւ 250 գրամ ոսկուց  կազմված խցանը հատուկ մշակվել է սիրելի գինիների շշերը փակելու համար, հաղորդում է Italia-ru-ն:

Կան նաեւ ավելի էժան տարբերակներ, որոնք մշակված են արծաթից ու ալմաստներից: