Իտալացի գիտնականները որոշել են վերջակետ դնել Մոնա Լիզայի անձը պարզելու վեճերում:
Հայտնի հիպոթեզի համաձայն՝ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան» ֆլորենտինացի մետաքսավաճառ Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կնոջ՝ Լիզա Գերարդինիի նկարն է:
Տեսությունն ապացուցելու համար գիտնականները կվերցնեն Ջոկոնդո տոհմի ընտանեկան դամբարանից ԴՆԹ-ի նմուշ Սանտիսսիմա-Աննունցիատա բազիլիկից, հաղորդում է ANSA-ն:
Մարդաբանները նմուշները կհամեմատեն տոսկանան մայրաքաղաքի վանքերից մեկից ձեռք բերված նմուշների հետ, որտեղ 16-րդ դարի կեսին մահացել է Լիզա Գերարդինին:
Ոսկորները, որից էլ նմուշները վերցրել են, դուրս են բերվել դեռ 2012թ.-ին պարզելու նպատակով, թե կարող են արդյոք դրանք պատկանել նույն ժամանակահատվածին, երբ ապրել է Ջոկոնդոն:
Սանտիսսիմա-Աննունցիատա անվանական դամբարանում են գտնվում Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի մնացորդները, ինչպես նաեւ զույգի երկու երեխաների մնացորդները:
Այժմ կմախքի ԴՆԹ-ի նմուշը կհամեմատեն Ջոկոնդոյի երեխաների նմուշների հետ, որից հետո հնարավոր հստակ եզրակացնել՝ արդյոք Լիզա Գերարդինին Լեոնարդոյի բնորդուհին է եղել:
«Մոնա Լիզան», որը նկարել են 1503-1505թթ.-ին, այժմ Փարիզի Լուվրի թանգարանում է գտնվում:



























