Ժնեւում երկնագույն ադամանդը վաճառքի է հանվել 20 մլն ֆրանկով: Ադամանդը, որը համարվում է ամենախոշորն իր կատեգորիայում, աճուրդի կհանվի մայիսի 14-ին, Ժնեւում: Դա իր բացառիկությամբ երրորդ քարն է, որը ներկայացվում է Ժնեւում:

Երկնագույն ադամանդը կշռում է 13,22 կարատ: Այն ոսկերչական ստեղծագործություն է: Ադամանդի արժեքը տատանվում է 21-25 մլն դոլարի սահմաններում: Քարի սեփականատերը ցանկացել է անհայտ մնալ, հաղորդում է nakonu-ն՝ վկայակոչելով «20 Min»-ը:

Նշվում է, որ ադամանդի նախնական արժեքը, սովորաբար, անհամեմատ ցածր է լինում այն գնից, որով այն ձեռք է բերվում: