Մայիսի 3-ին հեծանվարշավով կամփոփվի «Առողջ բժիշկ» սպորտային միջոցառումների շարքը: Այն կազմակերպել են Երևանի պետական բժշկական համալսարանի Ուսանողական խորհրդարանը  և  Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

Մայիսի 3-ին` առավոտյան ժամը 08.00-ին ծրագրի շուրջ  100  մասնակիցներ Երևանի Շահումյանի  անվան  հրապարակից հեծանիվներով  կշարժվեն դեպի  Զվարթնոց տաճար:

Առողջ ապրելակերպ քարոզող «Առողջ բժիշկ» սպորտային միջոցառումների շարքի շրջանակներում ԵՊԲՀ ուսանողներն ու աշխատակիցները մրցել են տարբեր սպորտաձևերում՝ ֆուտբոլ, վոլեյբոլ, շախմատ, պինգ-պոնգ (սեղանի թենիս), պարանի ձգում, Brain ring, իսկ ծրագրի ամփոփումը տեղի կունենա հեծանվարշավի տեսքով:

Մրցակցությունն ընթացել է ԵՊԲՀ Ընդհանուր բժշկության, Ստոմատոլոգիական, Դեղագիտական, Արտասահմանցի ուսանողների ֆակուլտետների  և  համալսարանի աշխատակիցների միջև:

Ծրագրի  նպատակն  է քարոզել առողջ   ապրելակերպ    մասնակիցների  և  հատկապես  ուսանողների  շրջանում: