Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը ճշտել է Օդեսայում Արհմիությունների տանը տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհերի թիվը. Դեպքի վայրում գտնվել է 31 մարմին, հաղորդում է «Liga»-ն:

Հիշեցնենք, որ ՆԳՆ առաջին տվյալների համաձայն՝ հրդեհի ժամանակ Արհմիությունների տանը 38 մարդ էր զոհվել: 8-ը դուրս է նետվել պատուհանից հրդեհի ժամանակ, 30-ը թունավորվել է ածխածնային գազից: Բժիշկների օգնության է դիմել 40 տուժող, նրանցից 10-ը ոստիկաններ են:

Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Օդեսայի Ալեքսանդրովյան պողոտայու հավաքվել է ռուսամետ ակտիվիստների խումբ, շատերը դիմակներով ու մահակներով: Նրանք կանգնեցրել են «Հանուն միացյալ Ուկրաինայի» երթը, ծեծկռտուք է սկսվել, որի հետեւանքով նվազագույնը 4 մարդ է զոհվել: Այժմ իրադարձությունների էպիկենտրոնը Կուլիկովոյի դաշտն է, որտեղ հինգ ամսվա ընթացքում Հակամայդանի ճամբարն էր: