Մայիսի 1-ին, ժամը 07.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Սարգիս Ի.-ին եւ 1993 թ. ծնված Զալիբեկ Ա.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նրանք նույն օրը, ժամը 04.00-ի սահմաններում, Փարաքար գյուղի Երեւանյան փողոցի ստորգետնյա դիտահորերից գողացել են «ԱրմենՏել» ՓԲԸ-ին պատկանող 300 մ երկարության հեռախոսային մալուխ:

Գողոնն առգրավված է:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է հետաքննություն: