Ապրիլի 25-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել Սուրեն Ն.-ի տան բակից 4 արծաթափայլ եղեւնիներ գողանալու մասին (պատճառվել էր 160.000 դրամի նյութական վնաս):
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, մայիսի 1-ի երեկոյան Կոտայքի բաժին բերման են ենթարկել 1996 թ. ծնված Կարեն Ս.-ին: Նա խոստովանել է, որ եղեւնիները գողացել է ինքը եւ վաճառել, յուրաքանչյուրը` 15.000 դրամով:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է քննություն:




























