Մայիսի 2-ին, ժամը14.05-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1925 թ. ծնված Փիրուզ Ս.-ն եւ հայտնել, որ աղջիկը կոտրում է տղայի տան դուռը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խմբին կինը հաղորդում է տվել, որ թոռը կամ դուստրը մտել են իր ննջասենյակ եւ գողացել իրեն պատկանող 400.000 դրամը եւ 200 ԱՄՆ դոլարը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը բերման է ենթարկվել կնոջ թոռը եւ խոստովանել, որ ինքն է գողացել նշված գումարները:
Կատարվում է հետաքննություն:




























