Ամստերդամի համալսարանի եւ Նյութերի հիմնարար հետազոտությունների հիմնադրամի ֆիզիկոսներն ապացուցել են, որ քարե աղյուսները, որոնցից կառուցել են եգիպտական բուրգերը, կարող էին տեղափոխել խոնավ ավազի օգնությամբ:

Ենթադրությունն այն մասին, որ բուրգերի քարերը տեղափոխել են ճոպանի օգնությամբ հատուկ սահնակներով, նախկինում նույնպես շրջանառվում էր: Հայտնի է Դեյր էլ-Բերշում 12-րդ արքայատոհմի ժամանակաշրջանի գերեզմաններից մեկի որմնանկարը, որ վրա ցուցադրված է, թե ինչպես են 172 հոգի սահնակի վրա վրա տանում Ջեհուտիհոտեպ նոմարքոսի արձանը: Որմնանկարի վրա պատկերված է մարդ, որն ավազի վրա ջուր է լցնում անմիջապես սանակի առջեւ: Սակայն որոշ գիտնականներ կասկածում էին, որ այդ կերպ հնարվոր էր տեղափոխել քարերը մեծ հեռավորությունների վրա, գրում է «Գիտություն եւ կյանք»-ը:

Տեսությունը ստուգելու համար, նիդերլանդացի ֆիզիկոսները լաբորատոր պայմաններում փորձ են անցկացրել: Նրանք եգիպտական ճոպանավոր սահնակների նմուշ են պատրաստել եւ չափել են ձգողական ուժը, որն անհրաժեշտ է չոր եւ խոնավ ավազի վրա փոխադրելու համար: Պարզվել, որ ավազի խոնավեցումը կրկնակի նվազեցնում է ձգողության ուժը: Սահնակը սահում է խոնավ ավազի վրայով շատ ավելի հեշտությամբ, քանի որ ավազը չի կուտակվում, ինչը տեղի է ունենում չոր ավազի դեպքում: