Ամերիկյան Միսսուրի նահանգի իշխանությունները որոշել են չսպանել վարժեցված արջուկի կյանքը, որը Վաշինգթոնի համալսարանում կծել էր եւ ճանկռոտել 18 ուսանողի:
Ձագին բերել էին համալսարանական հանրակացարան տեղի գազանանոցի այլ կենդանիների հետ միասին, որպեսզի ուսանողները կարողանան ազատվել քննություններից հետո առաջացած սթրեսից՝ խնամելով կենդանիներին:
Միջադեպից անմիջապես հետո կասկած էր առաջացել, որ հանկարծակի ագրեսիայի պատճառը կատաղությունն է եղել, ձագին որոշել են քնեցնելով սպանել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սակայն անասնաբույժները հանգել են եզրակացության, որ կենդանին առողջ է, արդյունքում իշխանությունները փոխել են որոշումը:
Համալսարանի վարչակազմը հայտնել է ուրախությունն այն մասին, որ տհաճ պատմությունը լավ ավարտ է ունեցել բոլորի, այդ թվում նաեւ արջի համար:




























