Բրազիլիայի ոստիկանությունը երկրի հարավ-արեւելքում գտնվող Մոնտե Ասուլ Պաուլիստա քաղաքի բուծարանից առեղծվածային պայմաններում անհետացած առյուծին է փնտրում: Այն նախորդ հինգշաբթի` ընդմիջման ժամին էր անհետացել:
Խուզարկուները ապշած են` ո՞ւմ կարող էր կենդանին հարկավոր լինել, եւ ինչպե՞ս է առեւանգիչներին հաջողվել 300 կգ քաշով կենդանուն առեւանգել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
9-ամյա առյուծն արդեն հինգ տարի է` նախկին տիրոջ նվիրատվությունից հետո տեղի բուծարանում էր ապրում: Կենդանուն կերակրելու համար օրական 5 կգ միս է հարկավոր:




























