Չինացի մաթեմատիկոսները «Քար-մկրատ-թուղթ» խաղի հաղթող ռազմավարություն են մշակել: Այն կարելի է մի քանի բառով նկարագրել` հաղթեցիր` թող, պարտվեցիր` փոխիր, հաղորդում է Novayagazeta.ru-ն:
Նման վարքագիծը ծանոթ է խաղերի տեսությունից եւ «պայմանական արձագանք» է կոչվում:
«Քար-մկրատ-թուղթ» խաղի չինական մրցույթի մասնակիցների վարքագիծն ուսումնասիրող գիտնականները նկատել են, որ մեկ փուլում հաղթելուց հետո հաջողակ խաղացողը հաջորդին կրկնում է քայլը: Միեւնույն ժամանակ պարտվողը գրեթե միշտ փոխում է այն:
Էքսպերիմենտին 360 ուսանողներ են մասնակցել, որոնց 60 խմբի են բաժանել: Ենթադրվում է, որ գիտնականների եզրահանգումները կօգնեն հասկանալ հակառակորդի քայլերը եւ մեծացնել խաղում հաղթելու հավանականությունը:


























