Լոնդոնի մետրոյի ղեկավարությունը մտադիր է մինչեւ 2020թ. կեսերը Պիկադիլիի գիծն ամբողջովին ավտոմատացված դարձնել: 18 մլրդ ֆունտ ստեռլինգի ֆինանսավորմամբ ծրագրի շրջանակում սովորական գնացքները նոր սերնդի մեքենաներով կփոխարինվեն, որոնք մեքենավարի կարիք չեն ունենա: Նման պրակտիկա առայժմ միայն Փարիզի մետրոյում է կիրառվում:
Սակայն նախագծի հակառակորդները նշում են, որ Ֆրանսիայում ավտոմատ կառավարման կազմակերպումը մի գլուխ բարձր է բրիտանականից: Բացի այդ, նախագիծը մետրոյի աշխատակիցների հավելյալ կրճատում է նախատեսում, հաղորդում է MigNews.ru-ն:
Standard պարբերականը հիշեցնում է, որ երկաթգծային տրանսպորտի մոդեռնիզացիայի արդյունքում առանց այդ էլ 950 աշխատատեղեր սպառնալիքի տակ են հայտնվել:



























